Մարտի 5-ին՝ ժամը 00։50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս էր զանգահարել Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող բենզալիցքավորման կայանի լիցքավորողն ու հայտնել, որ անհայտ անձինք հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել:
Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 00։45-ին, ոմն Էդո և Սուրո լիցքավորման կայանում ծեծի են ենթարկել լիցքավորողին ու առանց վճարելու և սառնարանից վերցնելով «Ֆանտայի» 4 հյութ՝ դիմել փախուստի:
Մեկ օր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել հանցագործությունը կատարողներին և նրանց բերման ենթարկել բաժին:
Առանց վճարելու դիմել էին փախուստի